ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության թիմի ներկայացուցիչները Կոստանցա Լուկանջելիի գլխավորությամբ հունիսի 27-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԺ «Ելք», ՀՀԿ, «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունների անդամների հետ:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, ընտրակարգի փոփոխությանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետներին, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր:
Թիմի ղեկավար Կոստանցա Լուկանջելին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացում: