ՀՀ ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժինը հրապարակել է 2018 թ. 2-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները:
Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին է հանձնվել քաղաքացիների 103 նամակ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներին է հանձնվել 67, ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ 372 նամակ: ՀՀ ԱԺ աշխատակազմին հասցեագրված է եղել 12 նամակ: