ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հուլիսի 10-ին Ազգային ժողովում հանդիպել է «Միացյալ առաջնորդների պալատ» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված քննարկման մասնակիցների հետ: Մայրաքաղաքի տարբեր բուհերի ուսանողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են քաղաքական գործընթացներում երիտասարդների դերին, ուսանողության խնդիրներին վերաբերող հարցեր:
Ողջունելով հյուրերին՝ պատգամավորը կարեւորել է երիտասարդության մրցունակ լինելը, նրանց ներգրավվածությունը տեղի ունեցող հասարակական եւ քաղաքական գործընթացներին:
Վահե Էնֆիաջյանը խոսել է ընտրական օրենսդրության բարեփոխումներից, կրթական, մշակութային ոլորտներին առնչվող խնդիրներից: Երիտասարդները պատգամավորներին ուղղել են նաեւ հարցեր, որոնք վերաբերել են ընթացիկ քաղաքական գործընթացներին, տնտեսական եւ այլ ոլորտներին:
Պատգամավորը կարեւորել է նման հանդիպումները եւ նշել, որ դրանք հաճախ կլինեն: