Հուլիսի 25-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Նյու-Յորքի Բրուկլինի հայկական համայնքի մի խումբ դպրոցականներ եւ մանկավարժներ։
Հյուրերը շրջել են խորհրդարանում, ծանոթացել օրենսդիր իշխանության անցուդարձին, եղել նիստերի դահլիճում։
ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետի տեղակալ Մարուսյա Ասատրյանը ներկայացրել է խորհրդարանի պատմությունը, կառուցվածքը, պատգամավորների գործունեությունը, օրենքների նախագծերի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը, ինչպես նաեւ պատասխանել ամերիկահայ դպրոցականների հարցերի, որոնք առնչվել են խորհրդարանի եւ պատգամավորների աշխատանքներին, տարբեր ոլորտների խնդիրների։