ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 7-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ
լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր:
Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը տնտեսական, քաղաքական, հումանիտար, ռազմական եւ
մշակութային ոլորտներում: Այդ համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական փոխգործակցությանը:
Զրուցակիցները կարեւորել են հարաբերությունների խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի եւ
ԵԱՏՄ-ի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հակամարտություններին, ընդգծվել մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: