Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի եւ սեպտեմբերի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ սեպտեմբերի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 37, սեպտեմբերի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 29 հարց:
Փոփոխություններ ու լրացումներ են կատարվել «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին», փոփոխություն ու լրացում՝ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշումներում: