National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.09.2018
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 7

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջեւ կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման եւ համադրելիության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նշվել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի հունիսի 14-ին՝ Երեւանում:

Կարեւորելով համաձայնագրի վավերացումը՝ նախարարը տեղեկացրել է, որ այն վերաբերում է երկու երկրների կողմից կրթական բոլոր մակարդակների ավարտական վկայականների, վկայագրերի, դիպլոմների փոխադարձաբար ճանաչմանն ու համագործակցության աշխուժացմանը: Նշվել է, որ այսօր մեր երկրի բուհերում սովորում է վեց տաջիկ ուսանող:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ռուզաննա Մուրադյանը:

Խորհրդարանը հաջորդիվ քննարկել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Վճռաբեկ դատարանի խորհուրդն այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: ՀՀ օրենսդրության համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ընտրվում է վեց տարով՝ մեկ անգամ:

Գագիկ Հարությունյանը նշել է, որ թեկնածուն 2001 թվականից դատավոր է աշխատել ՀՀ տարբեր դատարաններում, իսկ այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահն է:

Ելույթ ունենալով` Երվանդ Խունդկարյանն անդրադարձել է իրավական ոլորտում վերջին տարիների փոփոխություններին, Վճռաբեկ դատարանի գործառույթներին եւ զարգացման հեռանկարներին, ոլորտում անհրաժեշտ փոփոխություններին, կարեւորել հանրության հետ կապերի ամրապնդումն ու դատարանի գործունեության մասին իրազեկումը: Թեկնածուն ներկայացրել է նաեւ այն ծրագրերը, որոնք մտադիր է իրականացնել ընտրվելու դեպքում:

ՀՀ ԱԺ պատգամավորների՝ Երվանդ Խունդկարյանին ուղղված հարցադրումներն առնչվել են մասնավորապես Վճռաբեկ դատարան բողոքը վարույթ ընդունելու խնդրին, Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների հարաբերություններին, Վճռաբեկ դատարանի նախագահի՝ ընդդատության վեճերը լուծելու լիազորությանը, Քաղաքացիական եւ Վարչական պալատի միասնական գործունեության նպատակահարմարությանը, արդարադատության վերականգնման հարցում հանրային վստահության բարձրացմանն ուղղված քայլերին եւ այլն:

Նիստի ընթացքում ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ 78 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրվել Կարեն Կարապետյանը. քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր:

78 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել Մարտին Գալստյանը: Քվեարկությանը մասնակցել է 87 պատգամավոր:

Կարեն Կարապետյանը եւ Մարտին Գալստյանը շնորհակալություն են հայտնել խորհրդարանին վստահության համար:

Այնուհետեւ քննարկվել է ՀՀ ՍԴ դատավորի ընտրության հարցը: Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը:

Թեկնածուի մասնագիտական կարողությունները եւ մարդկային հատկանիշները խորհրդարանին ներկայացրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը: Նա անդրադարձել է նաեւ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումներ կատարելու հաջորդականության խնդրին եւ թեկնածուի առաջադրման ընթացակարգին:

ՍԴ դատավորի թեկնածու Արման Դիլանյանն իր ելույթում մասնավորապես անդրադարձել է անկախ Հայաստանի պատմության իրավական եւ պետական համակարգի զարգացման գործում ՍԴ ունեցած դերին ու նշանակությանը, այնուհետեւ ներկայացրել իր պատկերացումները սահմանադրական արդարադատության զարգացման հեռանկարների, այդ ոլորտում առկա հիմնախնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ:

ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:10-ից մինչեւ 11:00, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը՝ ժամը 11:00-ից մինչեւ 11:30:

Խորհրդարանը նիստի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 12-ին:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am