ՀՀ կառավարության եւ Եվրոպական միության միջեւ ձեռք բերված համաձայնության շրջանակում «ՍԻԳՄԱ» ծրագրի փորձագետները կուսումնասիրեն Հայաստանի կառավարման համակարգի տարբեր ոլորտներում քաղաքականության մշակումը եւ իրականացումը:
Սեպտեմբերի 24-ին «ՍԻԳՄԱ» ծրագրի խմբի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի, իրավական փորձաքննության վարչության պետ Գարեգին Պետրոսյանի եւ օրենսդրական փորձաքննության բաժնի պետ Գոհար Մելոյանի հետ:
Հյուրերը հետաքրքրվել են սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ ԱԺ-կառավարություն համագործակցությունից, մասնավորապես գործադիրի կողմից խորհրդարան օրենքների ներկայացումից:
Խմբի տեղեկացմամբ՝ առաջիկայում կառույցը պատրաստելու է զեկույց, որի նախնական տարբերակը կներկայացվի Ազգային ժողով: