ՀՀ ԱԺ աշխատակազմի ընդհանուր բաժինը հրապարակել է 2018 թ. 3-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ Ազգային ժողովին ուղղված նամակների վիճակագրական տվյալները:
Ընդունվել, գրանցվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին է հանձնվել քաղաքացիների 100 նամակ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներին է հանձնվել 37, ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ 176 նամակ: ՀՀ ԱԺ աշխատակազմին հասցեագրված է եղել 9 նամակ: