ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումայի հետ:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խմբակցության անդամներ Գագիկ Մելիքյանն ու Խոսրով Հարությունյանը հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, տեղի ունեցող գործընթացներն ու հնարավոր զարգացումները: Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ խմբակցության ղեկավարը կարեւորել է ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության եւ օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության:
Դեսպան Յոհաննես Դաումայի հետ հոկտեմբերի 17-ին հանդիպել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: Պատգամավորը խոսել է Հայաստանում տիրող քաղաքական զարգացումների, ընտրական օրենսդրության բարեփոխումների մասին:
Նույն օրը դեսպանը հանդիպել է ՀՀ ԱԺ ՀՅԴ
խմբակցության ղեկավարի հետ: Արմեն Ռուստամյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանն ու ներկայացրել կուսակցության դիրքորոշումը քաղաքական գործընթացների վերաբերյալ: