«ՀՀ Ազգային ժողովի՝ քաղաքական բանավեճեր վարելու եւ ռազմավարական հաղորդակցություն ապահովելու կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների համար հոկտեմբերի 17-19-ը կազմակերպվել է աշխատաժողով` «Հաղորդակցության առաջնորդություն» եւ «Ռազմավարական հաղորդակցություն» թեմաներով:
Աշխատաժողովը, որն անցկացվում է «Աղվերան Պարկ Ռեզորթ» հյուրանոցում, կազմակերպվել է Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական օժանդակությամբ եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Նպատակն է ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցների մոտ զարգացնել արդյունավետ հաղորդակցության հմտություններ ու առաջնորդության կարողություններ, ինչպես նաեւ զրույց վարելու ունակություններ: