ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի պատմական միության նախագահության անդամ, «Հայրենիքի պատմություն» ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Մոգիլեւսկու հրավերով հոկտեմբերի 22-ին մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու հայ-ռուսական ավանդական հարաբերություններին, երկու ժողովուրդների մշակութային առնչություններին եւ պատմական այլ թեմաների նվիրված համաժողովին:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ փոխնախագահը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հրավերով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող խորհրդակցությանը:
Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղար Յուրի Օսիպովի հետ: