National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
30.10.2018
Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Կորյուն Նահապետյանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում նշել է, որ տարիներ շարունակ վեհաժողովի գործունեությունն ուղղված է պաշտպանական բնագավառում անդամ երկրների գործողությունների համակարգման ապահովմանը, այդ թվում մոդելային օրենսդրության ընդունմամբ եւ ժամանանակից օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ առաջարկությունների մշակմամբ:

«Ցանկանում եմ ափսոսանքս հայտնել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ վեհաժողովի լիագումար նիստերի՝ Երեւանից տեղափոխման կապակցությամբ: Այո, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում կարող է հանգեցնել խորհրդարանի արձակմանը, եւ, իբրեւ հետեւանք՝ արտահերթ ընտրությունների: Այնուամենայնիվ, մենք պատրաստ էինք կատարել մեր պարտավորությունները եւ ընդունել մեզ մոտ նախատեսված միջոցառումները: Այդուհանդերձ, մենք հարգանքով ենք վերաբերվում փոխհամաձայնեցված որոշմանը՝ երեւանյան նստաշրջանի անցկացման հետաձգմանը»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերը կանցկացվեն Հայաստանում:

Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը չի փոփոխվի հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, քանզի հասարակության մեջ առկա է փոխհամաձայնություն՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վեհաժողովի շրջանակում արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաեւ երկկողմ ձեւաչափով: Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ միասնական օրենսդրական աշխատանքը ՀԱՊԿ-ի խորհրդարանական բաղադրիչի ձեւաչափում կծառայի որպես խաղաղության եւ անվտանգության կարեւոր գործոն ոչ միայն ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում:

Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային մի շարք նախագծեր, այդ թվում վեհաժողովի 11-րդ լիագումար նիստի օրակարգի նախագծին, ՀԱՊԿ ԽՎ-ում 2018 թ. Ղազախստանի նախագահության առաջնահերթություններին, 2016-2020 թթ. համար ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ու մոտարկման վեհաժողովի գործունեության ծրագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, 2019 թ. ընթացքում վեհաժողովի աշխատանքային պլանին, ԽՎ ֆինանսական գործունեությանը, վեհաժողովի խորհրդի հաջորդ նիստի անցկացմանը վերաբերող եւ այլ ընթացակարգային հարցեր:

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Խոսրով Հարությունյանը ներկայացրել է 2018 թ. հուլիսի 7-11-ը Բեռլինում կայացած ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների մասնակցության արդյունքները:


11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am