Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին: