National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.04.2005
Ազգային ժողովում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը

Ապրիլի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի` սահմանադրական փոփոխություններինախագծերի քննարկմանհերթական նիստը: Նիստին մասնակցում էինմիջազգային կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահի հատուկներկայացուցիչ Արմեն Հարությունյանը:

Հանձնաժողովը քննարկեց սահմանադրական փոփոխություններինախագծերի7-րդ` «Տեղական ինքնակառավարում» գլուխը:

Կոալիցիայի եւ  «Ժողպատգամավոր» խմբի նախագիծը ներկայացրեց պատգամավոր Ոստանիկ Մարուխյանը: Նա նշեց, որ հոդվածների քանակը մնացել է նույնը, սակայն նոր դրույթներ են ավելացել, իսկ որոշ հոդվածներ նոր խմբագրությամբ են ներկայացվել: Նախագծում նշված է, որ տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում: Տեղական ինքնակառավարումը համայնքի՝ պետության կողմից ապահովված ու երաշխավորված իրավունքն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով տեղական հարցերը Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան լուծելու համար: Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակչության հանրությունն է: Համայնքն իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ:  Գլխում ամրագրված են համայնքի սեփականությունը կառավարելու եւ տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու եւ համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները, որոնքհամայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ՝ իր անունից եւ իր պատասխանատվությամբ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասն օրենքով կարող է համարվել պարտադիր: Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետական կարիքների համար անհրաժեշտ եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող հողերի, համայնքի սեփականությունն է: Ըստ նախագծի` համայնքներն իրենց բյուջեն ձեւավորում են ինքնուրույն: Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով: Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը: Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման: Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի միջոցով, որոնք, օրենքով սահմանված կարգով, ընտրվում են չորս տարի ժամկետով:Անդրադառնալով համայնքի ավագանու լիազորություններին, նշվեց, որհամայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր: Համայնքի ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը, դրանց հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով: Համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով: Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ հ ամայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

Նախագծում ամրագրվել է Երեւան քաղաքի կարգավիճակը: Երեւան քաղաքը համայնք է: Համայնքի ղեկավարի լիազորությունները Երեւան քաղաքում իրականացնում է Երեւանի քաղաքապետը: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մարմինների լիազորությունները սահմանվում են Երեւան քաղաքի մասին օրենքով: Օրենքով Երեւան քաղաքի համար կարող է նախատեսվել նաեւ տեղական ինքնակառավարում թաղային մակարդակով: Երեւան քաղաքն ունի ինքնուրույն բյուջե: Համայնքային պատվիրակված լիազորությունների իրականացման նկատմամբ պետական վերահսկողության կարգը սահմանվում է օրենքով: Համայնքի ընդհանուր գործունեության օրինականությունն ապահովելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, իրականացվում է իրավական հսկողություն: Համայնքների միավորում կամ բաժանում կարող է կատարվել ինչպես համայնքների կամքով, այնպես էլ Ազգային ժողովի կողմից՝ կառավարության առաջարկությամբ: Համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքներն ու կարգը սահմանվում են օրենքով:

ՄԱԿ-ի նախագիծը ներկայացրեց պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը: Նախագծում ամրագ րվել է, որ տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում: Տեղական ինքնակառավարումը համայնքի` պետության կողմից ապահովված ու երաշխավորված իրավունքն է` սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով տեղական հարցերը Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան լուծելու համար: Համայնքը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք եւ գույքային այլ իրավունքներ: Համայնքի սեփականությունը կառավարելու եւ տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու եւ համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ՝ իր անունից եւ իր պատասխանատվությամբ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասը օրենքով կարող է համարվել պարտադիր: Պետական իշխանության լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել համայնքային մարմիններին: Համայնքի տարածքում գտնվող հողը` բացառությամբ պետությանը, ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող, համայնքի սեփականությունն է: Համայնքներն ինքնուրույն են ձեւավորում իրենց բյուջեն: Համայնքների եկամուտների աղբյուրները սահմանվում են օրենքով: Օրենքով սահմանվում են համայնքների ֆինանսավորման այնպիսի աղբյուրներ, որոնք ապահովում են նրանց լիազորությունների իրականացումը: Համայնքներին պատվիրակված լիազորությունները ենթակա են պարտադիր ֆինանսավորման պետական բյուջեից: Համայնքները սահմանում են տեղական հարկեր եւ տուրքեր` օրենքով նախատեսված սահմաններում: Համայնքներն իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կարող են սահմանել վճարներ: «Համայնքն իր ինքնակառավարման իրավունքն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի միջոցով, որոնք, օրենքով սահմանված կարգով, ընտրվում են չորս տարի ժամկետով: Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով տնօրինում է համայնքի սեփականությունը, համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի բյուջեն, վերահսկում բյուջեի կատարումը, օրենքով սահմանված կարգով սահմանում տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, ընդունում է համայնքի տարածքում պարտադիր կատարման ենթակա իրավական ակտեր: Համայնքի ավագանու կողմից ընդունվող ակտերը չեն կարող հակասել օրենսդրությանը, որոնց հրապարակման եւ ուժի մեջ մտնելու կարգը սահմանվում է օրենքով: Համայնքի ղեկավարի լիազորությունները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են օրենքով: Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը՝ համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով: Տեղական հանրաքվեի անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով: Անդրադառնալով Երեւանի կարգավիճակին, պարոն Ղոնջեյանը նշեց, նախագծում ամրագրվել է, որ Երեւանը համայնք է: Երեւանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ մարմինների լիազորությունները սահմանվում են «Երեւանի մասին» օրենքով: Երեւանն ունի ինքնուրույն բյուջե:

Ըստ նախագծի, կառավարությունը, օրենքով նախատեսված դեպքերում, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, կարող է պաշտոնանկ անել համայնքի ղեկավարին կամ կրճատել համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը: Մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը մարզպետը ոչ ավելի, քան իննսուն օր ժամկետով նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Ազգային Ժողովը, օրենքով նախատեսված դեպքերում, Կառավարության առաջարկով եւ Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա որոշում է ընդունում Երեւան համայնքի ղեկավարի պաշտոնանկության եւ/կամ Երեւան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետի կրճատման մասին: Նման որոշման դեպքում հանրապետության նախագահը ոչ ավելի, քան իննսուն օր ժամկետով, նշանակում է Երեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Անհրաժեշտության դեպքում համայնքների խոշորացում կարող է կատարվել ինչպես համայնքների կամքով, այնպես էլ անկախ համայնքների կամքից, Ազգային ժողովի կողմից՝ կառավարության առաջարկությամբ: Մինչեւ Ազգային ժողովում հարցի քննարկումը կառավարությունը հրապարակում է այդ համայնքներում անցկացված տեղական հանրաքվեների արդյունքները: Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքներից: Ավարտելով խոսքը, պարոն Ղոնջեյանը նշեց, որ ՄԱԿ-ըամբողջությամբ կիսումէ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը ` սահմանադրական փոփոխությունները չպետք է նախատեսեն որեւէ դրույթ, որն այս կամ այն կերպ կարող է նսեմացնելտեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը:

Ամփոփելով քննարկումները` ԱԺ փոխնախագահ, ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանըներկայացրեց իր նկատառումները եւ առաջարկությունները քննարկվող գլխի վերաբերյալ եւ նշեց, որտեղական ինքնակառավարումը նոր ոլորտ է,եւ Սահմանադրության մեջ կան խոչընդոտներ տեղական ինքնակառավարման լիարժեք կայացման համար, մինչդեռ առանց լիարժեք տեղական ինքնակառավարմանհամակարգի պետությունը լիարժեք չի կարող լինել:Պարոն Թորոսյանը նշեց տեղական ինքնակառավարմանը վերաբերող մի քանի սկզբունքներ. տեղական ինքնակառավարմանմարմինների լիարժեք ինքնուրույնության ապահովման սահմանադրական երաշխիքը, Սահմանադրությունը պետք է ապահովի տեղական ինքնակառավարման համարառնվազն տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի շրջանակներում գտնվող լիազորություններեւ երաշխիքներ, Սահմանադրությունը պետք է ապահովի բյուջետային անկախության սահմանադրական երաշխիքներ:

Հանձնաժողովի հարջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 6-ին:


12.09.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Միջխորհրդարանական միության նախագահին ու գլխավոր քարտուղարին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու...

12.09.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան սեպտեմբերի 16-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով.   ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ Ա...

12.09.2024
Այն փաստը, որ 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Հայաստանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում ՀՀ-ի համար` որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Մարտին Չունգոնգ
Երեւանում ընթացող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մարտին Չունգոնգը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ...

12.09.2024
Հասմիկ Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում խոսել է համաժողովի նպատակի եւ կարեւորության մասին
Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ ...

12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am