National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
06.04.2005
Համագործակցություն փոխադարձ ցանկությամբ

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը ապրիլի 6-ին խորհրդարանում հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող` Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Գեդեմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Խորհրդարանի հանձնաժողովի նախագահը, ողջունելով հյուրերին, նշեց, որ Հայաստանի եւ Լիտվայի հարաբերությունները ձեւավորվել են դեռեւս պատմական ժամանակներում: Նա բարձրաստիճան հյուրի այցը հայկական խորհրդարան գնահատում է որպես կարծիքներ փոխանակելու եւ համագործակցության եզրեր գտնելու լավ հնարավորություն:

Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը գոհունակությամբ ընդգծեց Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու` հայկական կողմի ձգտումը:Նա նաեւ ողջունում է հայ խաղաղապահներին Իրաք ուղարկելու Հայաստանիքաղաքականությունը` նշելով, որ Լիտվան հակամարտության գրեթե բոլոր տարածքներում ներկայացված է իր խաղարարար ջոկատներով: Լիտվական կողմը պատրաստ էռազմական բնագավառում ունեցած իր ձեռքբերումներն ու փորձը կիսել հայ գործընկերների հետ, ասում է  Գեդեմինաս Կիրկիլասը, հատկապես որ իր երկիրը գտնվում է զինված ուժերի համակարգը բարեփոխելու փուլում:

Մհեր Շահգելդյանը կարեւորում է պաշտպանության բնագավառում փորձի փոխանակման առաջարկը` հաշվի առնելով, որ Լիտվան ստեղծել է արեւմտյան եւ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող զինուժ: Պրն. Շահգելդյանը, որ հանդիսանում է նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայկականպատվիրակության ղեկավար, գտնում է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարություն պետք է ունենան նաեւ երկու երկրների խորհրդարանները, այս դեպքում` պաշտպանության հարցերով զբաղվող հանձնաժողովները: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը շարժվում է եվրաինտեգրման ճանապարհով եւ դա սոսկ ցանկության արդյունք չէ, այլ պայմանավորված է պատմական ու կրոնական իրողություններով: Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ եղավ պաշտպանության համակարգի ֆինանսավորման ու դրա պլանավորման խնդրին, այս ոլորտի նկատմամբ քաղաքացիական եւ խորհրդարանական վերահսկողության հարցերին: Խոսելով ղարաբաղյան հակամարտության թեմայով` Մհեր Շահգելդյանը ընդգծեց, որ, ի տարբերություն ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունների, Հայաստանը խնդրի լուծումը տեսնում բանակցային գործընթացի արդյունքում ընդհանուր հայտարարի գալու մեջ: Լիտվայի ազգային պաշտպանության նախարարն այս առիթով նկատեց, որ քաղաքականության մեջ չկան անլուծելի խնդիրներ. լուծման համար պետք է կամք եւ ցանկություն:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում համագործակցելու մասին: Լիտվան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հարավկովկասյան երկրների վրա: Դրանով պայմանավորված` տարածաշրջանային երեք երկրների համար Թբիլիսիում շուտով կբացվի Լիտվայի Հանրապետության դեսպանատունը, որտեղ կաշխատի նաեւ ռազմական կցորդ:

Թեեւ մեր պատվիրակությունները համագործակցում են ՆԱՏՕ-ի ԽՎ շրջանակներում,հանդիպումները պետք է առավել հաճախ եւ հարաբերություններն ավելի բարեկամական դարձնել,ասում է Մհեր Շահգելդյանը ու հավելում, որ «մարդկային հարաբերությունները քաղաքականության մեջ մեծ տեղ ունեն»:


14.10.2024
Ժնեւում մեկնարկել է Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովը
Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am