Ապրիլի 8-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ 2005թ.ապրիլի 11-14-ը ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախ ագիծը: ԱԺ երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրացումներ բաժնում ընդգրկվել է 16 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 51 հարց,միջազգային 7 պայմանագիր:
Ազգային ժողովի երրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի եւ2005թ. ապրիլի 11-14-ը ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը կհաստատվեն ապրիլի 11-ի ԱԺ նիստում: