«Բաց դռներ» ծրագրի շրջանակում փետրվարի 13-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողները: Նրանք շրջել են խորհրդարանում, հետեւել նիստի աշխատանքին:
Հյուրերի հետ հանդիպել են ԱԺ պատգամավորներ Սոս Ավետիսյանը եւ Միքայել Զոլյանը: Նրանք ուսանողներին ներկայացրել են Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեությունը՝ նշելով, որ խորհրդարանն այն կառույցն է, որտեղ ընդունվում են տարբեր ոլորտները կարգավորող օրենքները:
Հանդիպման ընթացքում հարցեր են հնչել կրթական ոլորտի, արտաքին հարաբերություններում գերտերությունների ազդեցության, խորհրդարանական դիվանագիտության, ինչպես նաեւ ուսանողներին հուզող այլ հարցերի մասին: