National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.02.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի գրասենյակի մի խումբ երիտասարդ ներկայացուցիչների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները փետրվարի 26-ին հանդիպել են Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանի գրասենյակի մի խումբ երիտասարդ ներկայացուցիչների: Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, անդրադարձել է կուսակցության որդեգրած քաղաքականությանը, գործունեության ուղղություններին եւ առաջիկա ծրագրերին:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի կրտսեր մասնագետ Կարմեն Գրլիցան նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, ստանալ քաղաքական որոշ օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցերի պատասխաններ:

Խորհրդարանականները ներկայացրել են իշխանափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, մարզերի զարգացմանը,  հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի:

Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն եւ հույս է հայտնել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) արագ կվավերացվի ԵՄ անդամ երկրների կողմից:

Պատգամավորները պատասխանել են անցումային արդարադատությանը, զանգվածային լրատվամիջոցների ազատությանը, ընդդիմության դերակատարությանը, կառավարության նոր ծրագրին, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցերին:
 


24.05.2024
Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում էր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: Առանձնազրույց, ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոս...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am