National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
15.04.2005
Կարեւոր քաղաքական քննարկումներ Սանկտ Պետերբուրգում

ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ այլ երկրների խորհրդարանների նախագահների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը ԵԽԽՎ-ում հաստատված ժամանակացույցով կատարում է իր պարտավորությունները եւ մտադիր է այս տարի ավարտել նախատեսված օրենսդրական բարեփոխումները: Այժմ Հայաստանում իրականացվում են ընտրական եւ սահմանադրական բարեփոխումներ, որոնք վերաբերվելու են մարդու իրավունքներին, դատական իշխանությանը, տեղական ինքնակառավարմանը,օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների լիազորությունների հավասարակշռության հաստատմանը: Նշվեց, որ Հայաստանը կողմ է տարածաշրջանային համագործակցությանը բոլորհարեւանների հետ:Հայաստանի խորհրդարանը հանդես է գալիս հօգուտ Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնության վերաճմանը Հարավկովկասյան խորհրդարանական վեհաժողովի: Անդրադառնալով Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցին` Արթուր Բաղդասարյանը կարեւորեց տարածաշրջանի բոլոր երկրներում ժողովրդավարական բարեփոխումների խորացումը եւ տարածաշրջանի ինտեգրումը ԵՄ-ում, հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայաստանի տնտեսական ապաշրջափակումը եւ կրկնակի ստանդարտներ չկիրառելը: Խոսվեց նաեւ ԼՂ հարցի լուծման մասին, որը Հայաստանը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների եւ փոխզիջումների միջոցով: ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան Դեր Լինդենը կարեւորեց պարտավորությունների կատարումը եւ իր աջակցությունը խոստացավ Հարավկովկասյան երկրների խորհրդարանական համագործակցության զարգացմանը: Կարեւորելով օրենսդրական բարեփոխումների ընթացքը, պարոն Վան Դեր Լինդենը կոչ արեց շարունակել բարեփոխումները ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ եւ ԵԽԽՎ չափանիշներին համապատասխան: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` պարոն Վան Դեր Լինդենը կարեւորեց երեք երկրների միջեւ համագործակցության խորացումը, Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների նախագահների հանդիպումը Ստրասբուրգում եւ կոչ արեց շարունակել քննարկումները առկա հիմնախնդիրների շուրջ` լուծումներ գտնելու համար:

Կողմերը կարեւորեցին Կովկասում խաղաղության եւ կայունության պակտի կայացումը, որը կնպաստի տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստանի եւ Հոլանդիայի միջեւ խորհրդարանական կապերի հաստատման խնդիրները: ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահին հրավիրեց Հայաստան եւ հրավերը սիրով ընդունվեց:

Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի` Ստորտինգի նախագահ Յորգեն Կոսմուի հետ քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների հաստատման խնդիրները:ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց պարոն Կոսմուին փախստականների նորվեգական խորհրդի ցուցաբերած մեծ աջակցության եւիրականացրածծրագրերի համար: Նշվեց, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է Նորվեգիայի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ: Կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացումը`  իբրեւ միջպետական հարաբերությունների կարեւոր մաս: Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումներին առնչվող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահի հրավերով պարոն Կոսմուն աշնանը կայցելի Հայաստան:

Հյուսիսային խորհրդի նախագահ  Ռանվեյգ Գուդմունդսդոտիրի հետ քննարկվեցին միջխորհրդարանական կապերի հաստատման խնդիրները: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեցՀայաստանի եւ Իսլանդիայի խորհրդարանների միջեւ կապերի հաստատումը եւ տիկին Ռանվեյգ Գուդմունդսդոտիրը, կարեւորելով հանդիպումը, նշեց, որ այն կդառնա հարաբերությունների հաստատման լավ սկիզբ:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց նաեւ Մակեդոնիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Լյուբչո Ջորդանովսկու հետ, քննարկվեցին երկկողմանի հետաքրքություն ունեցող հարցեր:


15.04.2005
«Այս տարի լրանում է ոչ միայն երկրորդ համաշխարհային պատերազմի վաթսուն ամյակը, այլեւ հայոց ցեղասպանության իննսունամյակը »
հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր ԲաղդասարյանըԱպրիլի տասնհինգին ԱՊՀ ՄԽՎ պատվիրակությունները աշխատանքները սկսեցին Սանկտ Պետերբուրգի Սերաֆիմովյան հուշահամալիրում  Հայրենական մեծ պատերազմի եւ Լենինգրադի բլոկադայի զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցելով: Ազգային պատվիրակությունների անդամներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am