ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի եւ ֆինանսների, վերահսկիչ բյուջետային, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի, գիտության եւ կրթության հարցերով մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2019 թ. մարտի 13-15-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Գրիգորյանը, Արկադի Խաչատրյանը, Տիգրան Ուլիխանյանը եւ Անուշ Բեղլոյանը: