Մարտի 20-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Լեւոն Իսրայելյանի եւ գործադիր տնօրեն Դիանա Սարումովայի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը:
Հյուրերը ներկայացրել են կազմակերպության գործունեությունն ու ծրագրերը նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը:
Զրուցակիցներն ընդգծել են եվրոպական երկրների հետ գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրի տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու հետ կապված հարցեր, կարեւորվել է այս բնագավառում համատեղ համագործակցությունը: