National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
23.04.2005
Պետական հոգածություն նախադպրոցական հիմնարկների նկատմամբ

Ապրիլի 23-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Երեւանի եւ հանրապետության բոլոր մարզերի նախադպրոցական հաստատությունների տնօրեններին:  Նշելով, որ առողջ ու դաստիարակված սերունդ ունենալու հեռանկարով երեխաների նախադպրոցական կրթության նկատմամբ անհրաժեշտ է սահմանել պետական հոգածություն, խորհրդարանի նախագահը բաց ու անկեղծ խոսակցության կոչ արեց:

1993թ-ի տվյալներով Երեւանում գործել է 229 մանկապարտեզ: 2005 թվականի դրությամբ չի գործում դրանցից  57-ը, ընդ որում` 41-ը օտարվել են, մյուսները ծառայեցվել են այլ նպատակների: Ըստ խորհրդարանի նախագահի, եթե այսօր չձեռնարկվեն լուրջ քայլեր, ոլորտի խնդիրները հետագայում ավելի կբարդանան: Այժմ խորհրդարանի քննարկմանն է ներկայացված «Նախադպրոցական հաստատությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն ոլորտում լրջագույն շրջադարձի հնարավորություն է տալիս: «Պետք է այս հարցում ամրագրել պետական քաղաքականություն», -  ասաց խորհրդարանի նախագահը: Արթուր Բաղդասարյանն առանձնացրեց ոլորտի մի քանի կարեւորագույն խնդիրներ`  անհրաժեշտ է օրենքով արգելել մանկապարտեզների  փակումը կամ մանկապարտեզների շենքների օտարումը, անկախ դրա ենթակայությունից, նախադպրոցական հիմնարկների աշխատակիցների աշխատավարձը պետք է հավասարեցվի վերջին ռեֆորմի արդյունքում ուսուցիչների բարձրացված աշխատավարձի չափին, ոլորտում հարկ է սահմանել միասնական չափորոշիչներ:

Կարեւորելով խորհրդարանի նախագահի` մանկապարտեզների տնօրեններին հանդիպման հրավիրելու նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա ոլորտի խնդիրները քննարկել հենց ոլորտի պատասխանատուների հետ, ելույթ ունեցողները հնչեցրին բազմաթիվ առաջարկություններ, կապված մասնավորապես նախադպրոցական հաստատություններում միասնական չափորոշիչների, «Նախադպրոցական հաստատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի, տեղական ինքնակառավարման եւ համայնքների ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների չլուծված խնդիրների հետ:

Ինչպես նշեց խորհրդարանի նախագահը, պետությունը համայնքներին տալիս է դոտացիոն գումարներ, ամեն տարի այդ գումարների չափը մեծացվում է, եւ անհրաժեշտ է վերահսկել ֆինանսական կարգապահությունը, որպեսզի տրամադրվող գումարներն առաջին հերթին ծառայեցվեն համայնքային ենթակայության տակ գտնվող նախադպրոցական հիմնարկների կարիքներին ու պահանջներին:

Հանդիպման մաս նակիցների մտահոգությունը` կապված երեխաներին 5 տարեկանից պարտադիր դպրոցական կրթության տալու հարցի հետ, խորհրդարանի նախագահը փարատեց, հղում կատարելով «Նախադպրոցական հաստատությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի համապատասխան հոդվածին, որով սահմանվում է, որ նախադպրոցական հաստատությունները նախատեսված են երկու ամսականից մինչեւ 6 տարեկան երեխաների համար:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնացրեց  քննարկված ավելի քան 20 հարցեր, որոնց անհրաժեշտ է տալ հրատապ լուծումներ: Խորհրդարանի նախագահը վստահեցրեց, որ հնչած բոլոր առաջարկություններն ամենայն մանրամասնությամբ կքննարկվեն, կարեւորագույնները կընդգրկվեն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում:


23.04.2005
«Հայաստանը միշտ ձեր կողքին է»
Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների: Հանդիպմանը ներկա էին Աժ պատգամավորներ Լեւոն Մկրտչյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հովհաննես Մարգարյանը, Մանվել Նազարյանը եւ Կանադայում ՀՀ դեսպան Արա Պապյանը:Կանադացի պատգամավորները Հայաստանում են հայոց ցեղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am