Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի առաջին հարկի սենյակներից մեկում: Հերթապահություն իրականացնողներին հաջողվել է ժամանակին ահազանգել կատարվածի մասին, հրդեհը կարճ ժամանակում չեզոքացվել է: Ներկայումս տարվում են փորձագիտական աշխատանքներ` հրդեհի ծագման պատճառը եւ հետեւանքները ճշտելու համար: