Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հրավերով` ապրիլի 28-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զուրաբ Նողաիդելու, պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Հանդիպում կլինի նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախքան Վրաստան հասնելը` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում կունենա Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչների հետ, իսկ ապրիլի 30-ին աշխատանքային այցով կլինի Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջեւան, Դիլիջան քաղաքներում` հանդիպելով բնակչության հետ: