National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.04.2005
IP հեռախոսակապով զբաղվող ընկերությունները հնարավորություն կստանան շարունակել իրենց հետագա գործունեությունը

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց IP հեռախոսակապով զբաղվող ընկերությունների 12 ներկայացուցիչների, որ երկու ամիս առաջ Աժ նախագահի օգնությանն էին դիմել ԱրմենԹելի հետ ինտերնետային հեռախոսակապի ապահովման հարցում խնդիրներ ունենալով: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընկերությունների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ ԱրմենԹելի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռքբերել` ընկերությունների աշխատանքը փոխզիջումային տարբերակով ապահովելու շուրջ: Խորհրդարանի նախագահը IP հեռախոսակապով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներին խոստացավ նաեւ հետագա աջակցություն` մինչեւ հարցի վերջնական լուծումը:

IP հեռախոսակապով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները իրենց գոհունակությունը հայտնեցին խորհրդարանի նախագահին` նշելով, որ Ազգային ժողովն իրենց համար հետագա աշխատանքների հնարավորութուններ է ստեղծում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am