National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
08.04.2019
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ օրակարգում ունենալով երեք օրենսդրական նախաձեռնություն:

Խորհրդարանի որոշմամբ՝ օրակարգային հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով՝ դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Փաթեթով առաջարկվում է Ազգային ժողովի կողմից Տնտեսական մրցակցության հանձնաժողովի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների նշանակման ժամկետ սահմանել մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը:

Ըստ նախարարի՝ փոփոխությունն անհրաժեշտ է, քանի որ վերոնշյալ հանձնաժողովների անդամների թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետ սահմանված է ընթացիկ տարվա ապրիլի 9-ը, ինչը չի իրականացվել՝ պայմանավորված նախորդ տարի տեղի ունեցած քաղաքական գործընթացներով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Ծովինար Վարդանյանը:

Արտակ Զեյնալյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ նշելով, որ Կառավարությունն առաջարկում է սահմանել ՀՀ քաղաքացու օր: Այն առաջարկվում է նշել ապրիլի վերջին շաբաթ օրը: Իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: Նախաձեռնությունը պայմանավորված է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններով, որոնց արդյունքում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն:

Մտքերի փոխանակության ընթացքում իրենց դրական դիրքորոշումներն ու առաջարկներն են ներկայացրել պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, Միքայել Զոլյանը, Համազասպ Դանիելյանը, Մարիա Կարապետյանը եւ Վահագն Հովակիմյանը:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Տարոն Սիմոնյանը: Նրա կարծիքով՝ տեղի ունեցած քաղաքական գործընթացներին պետք է գնահատականներ տրվեն ոչ այսօր. կատարված գործերին պետք է հինգ, տաս տարի անց գնահատական տան այլոք, ովքեր կլինեն խորհրդարանի դահլիճում:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ելույթ է ունեցել Գեւորգ Պետրոսյանը: Նա պատգամավորներին հորդորել է խոսել օրակարգային հարցերից եւ անդրադարձել գործընկերոջ՝ Մարիա Կարապետյանի ելույթին, որում վերջինս խոսել էր ապրիլի 5-ին տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում տրանսգենդեր մասնակցի ելույթի կազմակերպման հարցից:

Գեւորգ Պետրոսյանը շեշտել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եղել եւ մնում է ավանդական արժեհամակարգը պաշտպանող քաղաքական ուժ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա անդրադարձել է Տարոն Սիմոնյանի ելույթին եւ նկատել, որ այսօրվա որակյալ խորհրդարանը, որի մեծաթիվ մաս է կազմում նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, արդյունք է տեղի ունեցած թավշյա հեղափոխության: Գեւորգ Պետրոսյանի հնչեցրած որակումներին անդրադառնալով՝ ԱԺ փոխնախագահը հորդորել է չլարել իրավիճակը, մարդկանց չմոլորեցնել եւ անհիմն մեղադրանքներ չհնչեցնել:

Հաջորդիվ առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացրել է, որ նախագծի նպատակը սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման բազայի վերանայումն է: Առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաեւ ակցիզային հարկի դրույքաչափը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է չափման միավորը վերանայել՝ հիմք ընդունելով սեղմված բնական գազի 1 խորանարդ մետրի եւ 1 կիլոգրամի փոխհարաբերակցության՝ տեսությամբ ու գիտականորեն ընդունվող մեծությունը (1խմ = 0.717կգ): Այս պարագայում 1 տոննա սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափին համապատասխանող հաշվարկային մեծությունը կկազմի շուրջ 34867 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է դրույքաչափը սահմանել մի փոքր ավելի ցածր մակարդակում՝ 1 տոննայի հաշվով 34000 դրամ: Այժմ 1000 մ3-ն արժի 25000 դրամ:

Նշվել է, որ փոփոխությամբ նախատեսվում է պաշտպանել տրանսպորտային միջոցը սեղմված գազով շահագործող քաղաքացիների շահերն ու բարձրացնել ոլորտում իրականացվող հարկային վարչարարության արդյունավետությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արգիշտի Մեխակյանը հարակից զեկույցում ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ պատգամավորները՝ նախաձեռնության վերաբերյալ

Անի Սամսոնյանը նշել է, որ գազալցակայանները գազը «Գազպրոմ Արմենիայից» ստանում են ոչ թե կիլոգրամով, այլ՝ խորանարդ մետրով: Տնտեսվարողները դժգոհում են, որ գազը ստանում են տարբեր խտությամբ եւ հաճախ վճարում ավելին, քան սպառում են: Նրանք պահանջում են, որ հաշվարկը լինի հավասար ու համարժեք թե՛ տնտեսվարողների եւ թե՛ գազպրոմի համար:

Արտակ Մանուկյանն ու Սոֆյա Հովսեփյանը խոսել են գազալցակայաններում ՀԴՄ կտրոն տրամադրելու կարգի վերանայման, այս հարցում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, իսկ մինչ այդ կարեւորել ոլորտում վերահսկողության ուժեղացումը:

Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ գազի թանկացումն այս օրենքի ընդունման հետ կապ չունի՝ հավելելով, որ ներկա փուլում մեծ դեր ունեն Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Նրա խոսքով՝ հարկային բեռի ավելացում այս նախագծով չի նախատեսվում, ավելին, այն սահմանափակում է սպառողներին խաբելու հնարավորությունը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության տեսակետը հայտնել է Մարիա Կարապետյանը: Պատգամավորը մասնավորապես անդրադարձել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների կազմակերպման ընթացակարգին, պարզաբանումներ ներկայացրել:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը պատգամավորների հարցադրումների առնչությամբ տեսակետներ է ներկայացրել:

Նիստի ավարտին խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված նախագծերը:

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի ապրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին:


11.07.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

11.07.2024
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած անձանց սոցիալական երաշխիքների ամրապնդումն է
Օրենսդրական նախաձեռնության նպատակը «Զինապահ» հիմնադրամի շահառու դարձած մեր տղաների սոցիալական երաշխիքների ամրապնդումն է: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հուլիսի 11-ին հրավիրված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում: Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քն...

11.07.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 11-ին հանդիպել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Սարգիս Խանդանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Հունաստանի միջեւ քաղաքական երկխոսության ինտենսիվո...

11.07.2024
Արտահերթ նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 414 սրահում:Հուլիսի 11-ին՝ ժամը 17:30-ին, 314 սրահում կկայանա Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովՀուլիսի 11-ին՝ ժամը 17:40-ին, 214 սրահում նիստ կգումարի Տնտեսական հարցերի մ...

11.07.2024
Փոխնակ մայր լինելու տարիքային շեմը 35-ից կբարձրանա 38 տարեկան
Հղիության արհեստական ընդհատումն առաջարկվում է դարձնել հասանելի ու անվտանգ` նախատեսելով դրույթներ դեղորայքի միջոցով արհեստական ընդհատման: Գործող օրենքով նախատեսված էր միայն գործիքային ընդհատումը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով ...

11.07.2024
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է Արդարադատության նախարարի տ...

11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցները կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am