Ապրիլի 16-ին արտահերթ նիստ է գումարել ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը՝ Արարատ Միրզոյանի նախագահությամբ:
Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերում, ինչպես նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունում:
Օրակարգերի նախագծերում ընդգրկվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը: