National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
16.04.2019
ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովը քննարկել է կենսաթոշակային համակարգի խնդիրները
1 / 7

Երեւանում ապրիլի 16-ին անցկացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը:

Քննարկման առանցքում էր ՍԾՏՀ կազմակերպության անդամ պետությունների կենսաթոշակային համակարգերին վերաբերող հարցը:

Բացման խոսքում ողջունելով հյուրերին` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես կազմակերպության եւ նրա խորհրդարանական ձեւաչափի հիմնադիր անդամ, կարեւորում է տարածաշրջանում համագործակցության խթանման կարեւոր մարմիններից մեկի` ՍԾՏՀ ԽՎ շրջանակում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Ըստ նրա` ժամանակակից աշխարհում խորհրդարանական դիվանագիտությունն ու բազմակողմ համագործակցությունը մեծ նշանակություն եւ արդիականություն են ձեռք բերում:

«Մենք ձգտում ենք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների հետ իրավահավասար եւ միմյանց շահերը հաշվի առնող համագործակցության զարգացմանը: Վեհաժողովի անդամ երկրներն ունեն շատ ընդհանուր նպատակներ, որոնց թվում են խաղաղության, կայունության, բարեկեցության ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը»,- նշել է Լենա Նազարյանը: Մեր երկրի տնտեսական զարգացման առաջնայնությունների շարքում ԱԺ փոխնախագահն առանձնացրել է նորարարական եւ բարձր, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ու հեռահաղորդակցության ոլորտները, ենթակառուցվածքային շինարարությունը, ռազմական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը եւ վերականգնվող էներգետիկան: «Անկասկած, տարածաշրջանում առկա որոշակի լարվածությունը խոչընդոտում է առանձին երկրների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը: Տնտեսական ինտեգրման զարգացումը եւ տարածաշրջանի պետությունների տնտեսական ներուժի կոնսոլիդացիան կարող են լավ նախադրյալ լինել առկա մարտահրավերներին արձագանքելու եւ կայունության ամրապնդման համար»,- նշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալը:

Անդրադառնալով Հայաստանի կենսաթոշակային համակարգին՝ Լենա Նազարյանն ընդգծել է, որ այն ներառում է պետական կենսաթոշակային ապահովությունը, կուտակային եւ կամավոր կենսաթոշակային բաղադրիչները: Նա տեղեկացրել է, որ վերջին տարիներին պետական կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացվող միջոցառումներն ուղղված են եղել մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի կատարելագործմանը` կենսաթոշակների, նպաստների նշանակման եւ վճարման գործընթացում առկա ռիսկերը նվազեցնելուն, ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելուն, կենսաթոշակների եւ նպաստների նշանակման ու վճարման գործընթացի վարչարարությունը պարզեցնելուն: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ աշխատանքներ են տարվում ԵՏՄ անդամ պետությունների հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքելու ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստանը եվրոպական երկրների հետ պարբերաբար քննարկում է կենսաթոշակային ապահովության բնագավառին առնչվող խնդիրներ:

Լենա Նազարյանը համոզմունք է հայտնել, որ երեւանյան նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ քննարկումները կնպաստեն կազմակերպության վարկանիշի հետագա բարձրացմանն ու ավելի գործնական արդյունքներ ունենալուն:

Հայաստանի կենսաթոշակային համակարգի առանձնահատկությունները ներկայացրել է հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը: Բանախոսը տեղեկացրել է, որ Հայաստանի կենսաթոշակային համակարգը ներառում է պետական կենսաթոշակային ապահովում, կուտակային եւ կամավոր կենսաթոշակների տրամադրման բաղադրիչ:

Անուշ Բեղլոյանն ընդգծել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու արդյունքում նվազագույն կենսաթոշակը կազմում է 25500 դրամ: ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, նախատեսվում է նաեւ պարբերաբար բարձրացնել պետական կենսաթոշակների չափը:

Ռուսաստանի կենսաթոշակային համակարգը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Բոկովան:

Ամփոփելով ՍԾՏՀ ԽՎ մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստը՝ հանձնաժողովի նախագահ Թուրքիայի ներկայացուցիչ Մետին Գյունդոգդուն նշել է, որ քննարկումները միտված էին կենսաթոշակային համակարգերի բարելավմանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Սերբիայում:


11.07.2024
Քննարկվել է վարկի փակման ժամկետը երկարաձգելուն եւ չբաշխված գումարների վերաբաշխմանը վերաբերող նամակ-համաձայնագիրը
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանում քննարկել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. ««Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամա...

11.07.2024
Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատակիցներ կկարողանան ծառայության անցնել ՀՀ ԱԱԾ-ում
Առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել ԼՂ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներին ՀՀ ԱԱԾ-ում համապատասխան պաշտոնների նշանակելու համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը` հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանի ընթացքում ներկայացնելով ««Ազգային անվտանգությա...

11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am