ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ ԱԺ բյուջետային գրասենյակի ներկայացուցիչներն ապրիլի 18-ին հանդիպել են ԱՄՆ-ի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի ժողովրդավարական հարցերով աշխատակազմի տնօրեն Շալանդա Յանգի եւ Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Ջասթին Վայնի հետ:
Հյուրերը ներկայացրել են բյուջեի մշակման, պետական միջոցների օգտագործման նկատմամբ խորհրդարանական արդյունավետ վերահսկողության իրականացման ԱՄՆ փորձը:
Հայ խորհրդարանականներն օգտակար են համարել քննարկումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանների վերհասկողական գործառույթների իրականացմանն ուղղված մեխանիզմների արդյունավետության բարձրացման հարցի շուրջ:
Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը համոզմունք է հայտնել, որ ներկայացված ԱՄՆ փորձը օգտակար կլինի իր գլխավորած հանձնաժողովի հետագա աշխատանքներում: