Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ մայիսի 9-ին այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր: Նրանք ծաղկեպսակներ են դրել ու ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի շիրիմին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը:
Հնչել են ՀՀ եւ ՌԴ պետական օրհներգերը, որից հետո Հայաստանի ու Ռուսաստանի զինվորներն ու զինվորականները տոնական քայլերթ են կատարել:
Խորհրդարանականներն ու երկրի ղեկավար կազմի ներկայացուցիչները Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ Մայր Հայաստան հուշակոթողի հարեւանությամբ տեղակայված դաշտային խոհանոցում ճաշակել են զինվորական ուտեստներ, գավաթ բարձրացրել ու շնորհավորել Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: