Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 9-ին Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումներին:
Ազգային ժողովի նախագահը Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին եւ Շուշիում` Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:
Այսօր նախատեսվում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության օրենսդիր մարմինների ղեկավարների հանդիպումը: