Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, ում հետ մայիսի 21-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները:
Թեկնածուն ներկայացրել է իր կենսագրությունն ու անցած աշխատանքային ուղին, անդրադարձել Սահմանադրական դատարանում առաքելության իրականացման իր տեսլականին: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին:
Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում: