Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ մայիսի 22-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները:
Հանդիպման ընթացքում թեկնածուն խոսել է իր կենսագրության, աշխատանքային փորձի մասին, անդրադարձել այդ պաշտոնում ընտրվելու դեպքում իր գործունեության տեսլականին:
Արթուր Վաղարշյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: