National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.05.2019
Քննարկվել են ՀԿ-ների գործունեության կանոնակարգմանը վերաբերող խնդիրներ
1 / 3

Մայիսի 22-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ անդամները հանդիպել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Նաիրա Զոհրաբյանն արժեւորել է վերոնշյալ հասարակական կազմակերպության գործունեությունը մեր երկրում՝ ընդգծելով, որ հանձնաժողովը պատրաստ է արդյունավետ համագործակցության:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը 2014 թվականից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագիրը, որի մի բաղադրիչը նվիրված է ՀԿ-ների օրենսդրության բարելավմանը եւ դրանց գործունեության համար անհրաժեշտ միջավայրի ապահովմանը: Նշվել է, որ կազմակերպությունը մասնակցել է ՀԿ-ների մասին օրենքի մշակման աշխատանքներին, իսկ օրենքն ընդունվելուց հետո դիտարկել է ենթաօրենսդրական դաշտի զարգացման միտումները: Սոնա Այվազյանը ներկայացրել է իր տեսակետը ՔՀԿ-ների նկատմամբ վերահսկողության եւ հաշվետվողականության հարցում, անդրադարձել այս առումով միջազգային փորձագետների կարծիքներին:

«Ոչ առեւտրային իրավունքի եվրոպական կենտրոն» ծրագրի խորհրդատու Լյուբեն Պանովն ընդգծել է, որ իրենք փորձում են կառավարություններին, խորհրդարաններին եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել գտնելու դաշտի կանոնակարգման լավագույն լուծումները՝ իրենց երկրների պայմաններին համահունչ: Նա կարեւորել է ՀԿ-ներին տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռելը, կամավորությունը որոշակի կանոնակարգման ենթարկելը: Լյուբեն Պանովը տեղեկացրել է, որ իրենք համագործակցում են Պետական եկամուտների կոմիտեի հետ, ներկայացնում ոլորտի խնդիրների լուծման դիտարկումներն ու առաջարկները՝ կարեւորելով հանրային քննարկումները, երկխոսությունը քաղհասարակության եւ իշխանությունների միջեւ: Ըստ նրա՝ պետք է հավասարակշռություն պահպանվի հաշվետվողականության, բաց տեղեկատվության եւ անձնական տվյալների գաղտնիության միջեւ:

Հանձնաժողովի անդամների հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել անհատ դոնոր կազմակերպությունների գործունեությանն ու ֆինանսավորմանը, նվիրատվությունների ֆոնդի ձեւավորմանը, ՀԿ-ների ֆինանսավորման համամասնությանը, ՀԿ-ների տնտեսական գործունեության հնարավորությունների իրացմանը ու պետական ֆինանսավորման աղբյուրներին, լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունների ֆինանսական թափանցիկությանը եւ հաշվետվողականությանը, կեղծ լուրերի խնդրին եւ ոլորտի կանոնակարգմանը վերաբերող այլ խնդիրների:

Նաիրա Զոհրաբյանը հանդիպման ավարտին վստահեցրել է, որ բոլոր առաջարկներն եւ գաղափարները հանձնաժողովում կքննարկվեն, դրանց մի մասն օրենսդրական փոփոխությունների հիմք կդառնա:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am