ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները մայիսի 27-ին հանդիպել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուներ Վահե Չիբուխչյանի, Հայկ Կարապետյանի, Արեն Դանիելյանի եւ Դավիթ Հովհաննիսյանի հետ:
Թեկնածուները ներկայացրել են իրենց կենսագրականները, անդրադարձել հանձնաժողովի անդամ ընտրվելու դեպքում գործունեության իրենց տեսլականին, պատասխանել պատգամավորների հարցերին: