ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները մայիսի 27-ին հանդիպել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների թեկնածուներ Մեսրոպ Մեսրոպյանի, Կամո Սարգսյանի, Սերգեյ Աղինյանի եւ Սեդա Շահինյանի հետ:
Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ծանոթացել են թեկնածուների աշխատանքային գործունեությանը, հանձնաժողովի անդամ ընտրվելու դեպքում՝ նրանց նախանշած ծրագրերին:
Թեկնածուները պատասխանել են պատգամավորների հարցերին: