Մայիսի 31-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որտեղ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ընդունվել է պատգամավոր Սասուն Միքայելյանի ներկայացրած առաջարկը:
Օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը խորհրդարանի որոշմամբ կիրականացվի հատուկ ընթացակարգով՝ քսանչորս ժամվա ընթացքում: