National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
06.06.2019
Փոփոխություն եւ լրացումներ` «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական  հանձնաժողովի` հունիսի 6-ին հրավիրված  արտահերթ նիստում  երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ Կառավարության հեղինակած «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծը: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ առաջարկներ չլինելու պատճառով:

Փաստաթղթով ոստիկանությունն օրենքով սահմանված դեպքերում պարտավոր է միջոցներ ձեռնարկել նախատեսված պաշտպանության ենթակա անձանց կյանքը, առողջությունը եւ կամ գույքը պաշտպանելու ուղղությամբ: Ոստիկանության կողմից պաշտպանության միջոցները կիրականացվեն  Կառավարության  սահմանված կարգով:

Քրեական դատավարության մասնակից չհանդիսացող եւ այլ օրենքներով պաշտպանության ենթակա անձանց կյանքի, առողջության եւ կամ գույքի պաշտպանությունն ապահովելիս ոստիկանությունը պարտավոր կլինի  իրականացնել տվյալ անձի բնակարանի, գույքի եւ նրա անձնական պահպանությունը,  պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը սարքավորել հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով, փոխել նրա բնակարանի կամ անձնական այլ հեռախոսահամարները կամ նրան պատկանող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը:

Մեկ այլ դրույթով նախատեսվում է պաշտպանվող անձին տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ եւ  հայտնել սպասվող վտանգի մասին,  ժամանակավոր կամ մշտապես նրան փոխադրել բնակության այլ վայր:

Օրինագծի ընդունումը հարակից ելույթում հրատապ է համարել Արմեն Խաչատրյանը: Այն  նախատեսվում է քննարկել հունիսի 7-ին գումարվելիք ՀՀ ԱԺ արտահերթ նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am