ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հունիսի 6-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Դեսպանը Նաիրա Զոհրաբյանի` որպես ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամի հետ քննարկել է ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնմանը վերաբերող խնդիրներ:
Քննարկվել են նաեւ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին վերաբերող մի շարք հարցեր, ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական այն նախաձեռնությունները, որոնք առաջիկայում կառավարությունը ներկայացնելու է խորհրդարանի եւ իր գլխավորած հանձնաժողովի քննարկմանը: