Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Գրիգոր Բեքմեզյանի հետ հունիսի 12-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները:
Ներկայացնելով իր կենսագրականն ու աշխատանքային ուղին՝ թեկնածուն անդրադարձել է ԲԴԽ-ի գործունեության իր տեսլականին:
Գրիգոր Բեքմեզյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի հունիսի 20-ի առաջին նիստում: