ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հունիսի 12-ին հանդիպել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ:
Ծանոթացնելով իր կենսագրական տվյալներին՝ թեկնածուն ներկայացրել է թե ինչպիսի գործունեություն կիրականացնի այդ պաշտոնում ընտրվելու դեպքում: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 18-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում: