Հանրապետության նախագահի կողմից առաջադրված ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ հունիսի 13-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները:
Թեկնածուն ներկայացրել է իր կենսագրությունը, մանրամասնել պատկերացումները՝ ՍԴ դատավորի գործունեության վերաբերյալ: Վահե Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: