Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որը հեղինակել է ՀՀ Կառավարությունը:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ ոչ միայն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ տեսակետներին ծանոթանալու անհրաժեշտություն կա, այլ նաեւ կարիք` հիմնովին վերանայելու օրենքը՝ լսելով ինչպես մասնագետների, այնպես էլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջարկները:
Քննարկմանը մասնակցող փաստաբանները ներկայացրել են իրենց առաջարկներն ու կարծիքներն առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի, եւ գործող օրենքում անհրաժեշտ այլ հիմնարար փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Պատգամավորը պատրաստակամություն է հայտնել հետագայում շարունակել քննարկումները, եթե կլինի դրա անհրաժեշտությունը: