Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ հունիսի 14-ին հանդիպել եւ այդ պաշտոնում ընտրվելու դեպքում ԲԴԽ-ի գործունեության տեսլականին ծանոթացել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները:
Գրիգոր Բեքմեզյանը ներկայացրել է իր կենսագրականը եւ պատասխանել պատգամավորների հարցերին:
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուին առաջադրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: