Հունիսի 20-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հանդիպել է ԲՀԿ ուսանողական խորհրդի անդամների հետ: Ներկայացնելով կուսակցության տեսլականը՝ նա ընդգծել է, որ այն ստեղծման օրվանից իր ծրագրում հատուկ տեղ է հատկացրել պետության սոցիալական խնդիրների իրականացմանը, մարդկանց կենսամակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին:
«Մեր քննադատական կեցվածքն ինքնանպատակ չէ, մենք իրատես քաղաքական ուժ ենք»,- ասել է պատգամավորը հավելելով, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սոցիալական, կրթական եւ այլ ոլորտները կարգավորող նախագծեր է ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է, մյուս մասը չի արժանացել կառավարության դրական եզրակացությանը:
Գեւորգ Պետրոսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է ապահովել այն ակնկալիքը, ինչի համար ժողովուրդն ընտրության միջոցով քաղաքական-կուսակցական գործիչներին գործուղել է խորհրդարան:
Խոսելով Հայաստան-Արցախ հարաբերություններից՝ նա անընդունելի է համարել երկու պետությունների միջեւ սեպ խրելը:
Գեւորգ Պետրոսյանը կարեւորել է երիտասարդության դերը երկրի զարգացման գործում:
Պատգամավորը պատասխանել է նաեւ ուսանողների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են դատաիրավական ոլորտին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ծրագրերին ու օրենսդրական նախաձեռնություններին: