ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հունիսի 24-ին հանդիպել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանի հետ:
Թեկնածուն ծանոթացրել է իր կենսագրությանը, անդրադարձել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի գործունեության իր տեսլականին:
Կարեն Սեդրակյանը պատասխանել է պատգամավորների հարցերի:
Նույն օրը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեկ այլ անդամի թեկնածու Էդգար Ջավադյանի հետ: Նա մանրամասնել է նշյալ պաշտոնում ընտրվելու դեպքում իր աշխատանքնային ծրագրերը:
Պատգամավորները թեկնածուից ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: