ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» եւ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների անդամները հուլիսի 1-ին հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի հետ, ում թեկնածությունն այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրել էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:
Օրենսդիրների հետ զրույցում Աննա Մարգարյանը ներկայացրել է իր կենսագրությունն ու աշխատանքային ուղին, անդրադարձել դատաիրավական ոլորտի խնդիրներին, կարեւորել բարեփոխումների իրականացումը:
Թեկնածուն պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին: