National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
12.07.2019
«Ամառային զորակոչն ընթանում է պատշաճ մակարդակով». Վահե Էնֆիաջյան
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 12-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության Երեւանի թիվ 2 զինվորական կոմիսարիատ: Նպատակն էր տեղում ծանոթանալ ամառային զորակոչի ընթացքին: Զինկոմիսարիատի պատասխանատուն տեղեկացրել է, որ ամեն ինչ կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան, պատշաճ մակարդակով: Գործող զորակոչային հանձնաժողովի սպաները զրուցել են բոլոր զորակոչիկների հետ, տեղեկացրել նրանց իրավունքներին, ինչպես նաեւ հուզող հարցերով հրամանատարներին դիմելու կարգի վերաբերյալ:

Տղաներն անցել են բժշկական բոլոր կաբինետներով: Նրանք առողջ են եւ պատրաստ իրենց պարտքը կատարելու հայրենիքի առջեւ: Վահե Էնֆիաջյանը կարեւորել է այն հանգամանքը, որ բացակայող զինակոչիկ չկար:

«Յուրաքանչյուր հայորդի պետք է ծառայի Հայոց բանակում: Զորակոչիկները մեկնում են մեծ պատասխանատվությամբ հայրենիքը պաշտպանելու»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը՝ հավելելով, որ զորակոչային ողջ շրջափուլը՝ զորակոչ-բանակ-դիրքեր, լինելու է իր ուշադրության կենտրոնում: Վահե Էնֆիաջյանի հավաստմամբ՝ զորակոչիկների հետ շփումները, զինկոմիսարիատներ ու զորամասեր այցերը լինելու են շարունակական:

Նա մտերմիկ զրույցի է բռնվել զորակոչվող տղաների եւ նրանց ծնողների հետ, մաղթել անփորձանք ու բարի ծառայություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am