Հուլիսի 20-ին` ժամը 16:30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում կազմակերպվելու է «Շախմատային ծիծեռնակներ» անվանումն ստացած փառատոն՝ նվիրված Շախմատի միջազգային օրվան:
Միջոցառմանը մասնակցելու են մինչեւ 16 տարեկան շախմատասեր երեխաներ, պատանիներ եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Մրցաշարը կանցկացվի 7 տուրով. յուրաքանչյուր պարտիայի համար կտրվի 10 րոպե ժամանակ:
Առաջին երեք տեղերն զբաղեցնողները մրցանակներ կստանան ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից: